|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Սպիտակ գիրք է հրապարակել, որում խորհրդարանին ներկայացրել է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու իր ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, փաստաթուղթը շարադրում է կառավարության «12 սկզբունքները», այդ թվում` միգրացիոն վերահսկողությունն ու երկրի սեփական օրենքների վերահսկողությունը: Այն բրիտանական խորհրդարանին ներկայացրել է Brexit-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը:
Սպիտակ գիրքը պաշտոնական կառավարական հրատարակություն է, որն ընկած է օրենսդրական ակտի նախապատրաստման հիմքում:
Այս փաստաթղթում բրիտանացի նախարարները մանրամասն նկարագրել են Brexit-ի ընթացակարգը` վերջ դնելով ենթադրություններին ու կանխատեսումներին, թե ինչպիսին կլինի Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամության դադարեցման սցենարը: