|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի զինված ուժերը ուրբաթ վերսկսել են հարձակումները Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Ռաս ալ Այն քաղաքի վրա՝ չնայած ժամանակավոր հրադադարի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնությանը. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Mayadeen-ին:
Հայտնի է դարձել, որ վերսկսվել են քաղաքի գնդակոծություններն ու բախումները, կրակոցներ են հնչել, եւ ծուխ է երևացել մի քանի թաղամասերում:
Թուրքիայի իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանում այդ տեղեկությունը:
Նախօրեին ԱՄՆ-ը եւ Թուրքիան Անկարայում բանակցությունների արդյունքներով Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնության էին հասել: Թուրքիան համաձայնել էր 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոալիցիայի քրդական ստորաբաժանումները լքեն Թուրքիայի կողմից ստեղծվող անվտանգության գոտու շրջանը: