|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հերքել է տեղեկությունները, թե Թուրքիայից 400 զինյալ է ներխուժել Սիրիայի Իդլիբ նահանգ:
Ըստ թուրքական իշխանամետ AA-ի՝ նախարարին հարց է ուղղվել, թե 100 թուրք զինյալների` Սիրիա ներխուժման մասին տեղեկությունները համապատասխանո՞ւմ են ճշմարտությանը, թե՞ ոչ, նա պատասխանել է. «Ոչ, սխալ տեղեկություն է»:
Ուշագրավն այն է, որ «Ռիա Նովոստի»-ն մինչ այդ հայտնել էր, որ Թուրքիայից մոտ 400 զինյալ է ներխուժել Սիրիայի Իդլիբ նահանգ: Կայքի տեղեկացմամբ՝ զինյալները թուրք-սիրիական սահմանը հատել էին մեքենաներով և հասել մինչև Հալեպ:
Ավելի վաղ կայքը ահազանգել էր նաև, որ Թուրքիայից Սիրիա է ներխուժել 12 մեքենայից բաղկացած զինված ավտոշարասյուն՝ 100 զինյալով: