|
Փոխարժեքներ
25 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.6 |
| EUR | ⚊ | € 425.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.3204 |
| GBP | ⚊ | £ 497.06 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտահոգված չէ կիրառվելիք պատժամիջոցներից և մտադիր է շարունակել սահմանային «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մեր նպատակը հայտնի է, և մենք անհանգստացած չենք պատժամիջոցների պատճառով: «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (YPG) արագորեն կորցնում են իրենց դիրքերը: Մեր նպատակը ահաբեկիչներին հետ քշելն է 32 կմ խորությամբ»,- նշել է նա և հայտարարել, որ շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջ և Քոբանի քաղաքների վերաբերյալ:
Էրդողանն այդքան էլ վատ չի վերաբերվում սիրիական կառավարական ուժերի կողմից Մանբիջ մուտք գործելուն, որովհետև ըստ նրա, վերջին հաշվով, դա նրանց տարածքն է: