|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Մայքլ Մաքքինլին հրաժարական է տվել. տեղեկացնում է The Wall Street Journal-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մաքքինլին հիասթափված էր պետքարտուղարի կողմից այն դիվանագետներին ցուցաբերված անբավարար աջակցությունից, որոնք կապված էին ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի իշխանությունների վրա իբրև գործադրված ճնշման գործի հետ և ցուցմունք տալու էին կանչվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի ընթացակարգի շրջանակում:
Մաքքինլին առանձնապես մտահոգված էր Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի պաշտոնաթողությունից այն բանից հետո, երբ լրատվամիջոցները նրան մեղադրեցին կառավարության նկատմամբ լոյալ չլինելու մեջ: Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին այն ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը Պոմպեոյին խնդրել էր նրան հեռացնել պաշտոնից:
Մայքլ Մաքքինլին ուղղակիորեն կապված չէր Ուկրաինայի օրակարգի հետ: Տարբեր ժամանակներում նա ԱՄՆ դեսպանն է եղել Աֆղանստանում, Կոլումբիայում, Պերուում և Բրազիլիայում: Վերջին շրջանում նա զբաղվում էր Վենեսուելայի, Մեքսիկայի և Աֆղանստանի հետ միջազգային հարաբերություններով։