|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Արմեն Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իլհամ Ալիևը, ով առանձնակի հոգատարությամբ աշխատում է իր խոսքը մաքրել իրանական փոխառություններից և օգտագործել համապատասխան բառերի թուրքական համարժեքները, որտեղի՞ց պետք է իմանար, որ երբ «օրինակ» բառի համար հրաժարվում է կովկասյան պարսկերենից փոխառված «nümunə» (հմմտ.` պրսկ nimūna) և արաբերենից պարսկերենի միջնորդավորությամբ փոխառված misal բառերից և գործածում թուրքերենում կիրառվող örnək տարբերակը, ակամա հարստացնում է իր լեզուն ևս մեկ հայերեն փոխառությամբ։
Չնայած այս բառը հայերենում միջին իրանական փոխառություն է (հին իրանական *aδi-vaina- ձևից), սակայն բառի հնչյունական տեսքը թուրքերենում կասկածի տեղ չի թողնում, որ այն անցել է թուրքերեն հենց հայերենից և մաքուր հայկական փոխառություն է թուրքերենում։
#օրինակ»։