|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն աշխարհի՝ արդեն ավարտված առաջնությունում իր գլխավորած թիմը համարում է լավագույնը` գրանցած արդյունքների տեսանկյունից:
«Նախ ես շնորհակալություն եմ հայտնում իրենց անձնական մարզիչներին, մարզադպրոցներին: 103 պետության մեջ մենք լավագույնն էինք: Թեպետ առաջինը չէինք մեդալային հաշվարկում և զիջեցինք Չինաստանին, սակայն բնակչության քանակը հաշվի առնելով՝ մենք լավագույնն էինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Անդրադառնալով Վրաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Լաշա Տալախաձեին՝ Ալավերդյանը շեշտեց, որ վրացու ուժերի սահմանն անհնար է տեսնել: «Եթե վերցնենք արդյունքի տեսանկյունից, ապա Գոռի մոտ առաջխաղացում կա, իսկ Լաշան միշտ բարձրացնում է իր բարձր կիլոգրամները»,- ասաց նա:
Թաիլանդում ավարտված աշխարհի առաջնությունում մեր թիմը նվաճեց երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե , մեկ արծաթե ու մեկ բրոնզե և թիմային հաշվարկում գրավեց երկրորդ տեղը` զիջելով միայն Չինաստանին, որը նվաճել է 5 ոսկե մեդալ: