|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները բնապահպանական ոլորտում կատարվող հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով կրկին ուժեղացված ծառայություն են իրականացրել, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Համայնքային ոստիկանները Մարց գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են 37-ամյա մի տղամարդու վարած «Գազ 66» բեռնատարը, որը բարձված է եղել շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ ծառերը հատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության տարածքում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։