|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների կանխման ու բացահայտման նպատակով, ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ հենց Ճամբարակում հայտնաբերելով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա՝ 2.5 խորանարդ մետրից ավելի փայտանյութով բարձված։
Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։