|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 5-ին Իջևանի անտառպետության «Ծառուտի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են 44-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող «ԶԻԼ» բեռնատարը՝ բարձված 13 հացենու և 2 լորենու տարբեր տրամաչափի գերաններով։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ վարչությունից տեղեկացրին, որ մեքենայի մոտ հայտնաբերվել է նաև 20 հացենու և 3 լորենու 220 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի գերաններ։
Տիգրան Պ․-ն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ապօրինի հատել է 2 լորենի և 4 հացենի կանգուն ծառեր:
15 գերաններով բարձված բեռնատարը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ 23-ը ի պահ է հանձնվել Իջևանի անտառտնտեսության աշխատակիցներին:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: