|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի և Արցախի ոստիկանների համատեղ միջոցառման արդյունքում ԱՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում ձերբակալվել է Ուկրաինայի 65-ամյա քաղաքացի, որն այդ երկրի ոստիկանության նախաձեռնած միջազգային հետախուզման մեջ է որդու սպանության համար, այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության և ԱՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հայտնաբերվել և ոստիկանություն ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել Ուկրաինայի ոստիկանության նախաձեռնությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի, 65-ամյա տղամարդը։ Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի Միրոնովկա գյուղում տղամարդը սպանել էր 42-ամյա որդուն, այնուհետև օդանավով տեղափոխվել էր Հայաստան ու թաքնվել։
65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին»,- ասված է հաղորդագրությունում։