|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գյուղական կյանքի և ավանդույթների 6-րդ փառատոնի հիմնական նպատակը Հայաստանում կայուն գյուղատնտեսություն և գյուղական համայնքների զարգացումն է: «Կանաչ արահետ» ՀԿ-ի (համատեղությամբ՝ Էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի) նախաձեռնած փառատոնին այս տարի մասնակցում էին 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ավանդական ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և արտերկրից: Փառատոնն ուղեկցվել է բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում ցուցադրվել են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները: