|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անցած կիրակի Արցախում շուքով նշեցին Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական տոնը. տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Ավանդույթին հավատարիմ, Արցախի Հայ Օգնության Միության անդամների համար այն նշանավորվեց ՊԲ զորամասերից մեկում կազմակերպված «Բերքի տոն»-ով: Նրանք մայրական սիրով, ջերմությամբ դիրքապահներին հյուրասիրեցին արցախյան այգիների բերք ու բարիքով՝ խնձոր, խաղող, արքայախնձոր, նուռ,Ղարաբաղի գաթաներ, քաղցրավենիք:
Զինվորների ուրախ տոնական տրամադրությունն ապահովեց «Ասպետ» համույթը: «Մեր զինվորների շնորհիվ է, որ մեր երկրի սահմանները միշտ մնում են անառիկ, և մայրաքաղաք Ստեփանակերտում արցախցիները ուրախ տրամադրությամբ «Բերքի տոն» են անցկացնում»,- նշել է ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուի Արմինե Հարությունյանը:

