|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 48-ամյա բնակիչը Գետաշեն գյուղի դաշտերում համագյուղացու հետ որսի ընթացքում իր որսորդական հրացանով կրակելիս անզգուշաբար վնասել է դաշտում աշխատող գետաշենցի՝ 65-ամյա մի կնոջ պարանոցը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ոստիկանությունից։
Կինը բուժօգնության չի դիմել, իսկ երկու տղամարդիկ բաժին են ներկայացրել իրենց անունով գրանցված որսորդական հրացանները և տվել խոստովանական բացատրություններ:
Նախապատրաստվում են նյութեր: