|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 20-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները մուտք են գործել բնակարան և նախասրահի հատակին հայտնաբերել 1978 թ. ծնված Լ. Ք.-ի դին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածի պարանոցին պարան է եղել, իսկ գլուխն էլ` տոպրակով փակված: Ըստ նախնական տեղեկությունների` մահացածը 38-ամյա Լիկա Քերոփյանն էր և դեպքի մասին ահազանգել է նրա մայրը` 77-ամյա Լորետա Քերոփյանը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն` կպարզվի Արաբկիրի քննչական բաժնում կատարվող քննության ընթացքում: