|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգրիդա Լեւրենցեին (նստավայրը՝ Թբիլիսի):
Փոխվարչապետի գրասենյակից Yerkir.am- ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նշեց, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել եւ հույս հայտնեց, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձեւավորել:
Զրուցակիցները համակարծիք էին, որ առեւտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ եւ այս առումով կարեւորեցին տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Անդրադարձ կատարվեց Երեւան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:
Ինգրիդա Լեւրենցեն հայտնեց, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ կիսվելու իր կուտակած փորձով: Այս համատեքստում քննարկվեց հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը:
Կողմերը անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Արեւելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը եւ մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր: