|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է 2009-2012թթ.-ին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտին:
ԱՀ պետական նախարարը ողջունել է գերմանացի դիվանագետին հերթական այցի կապակցությամբ՝ նշելով, որ բարձր է գնահատում Արցախի հետ նրա ունեցած անշահախնդիր բարեկամությունը: Հանս-Յոխեն Շմիդտի խնդրանքով՝ Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական բնագավառում վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել է ներդրումային մի շարք ծրագրերի:Դեսպան Շմիդտը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել իր այցի ու առաջիկա ծրագրերի մասին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տնտեսության մի շարք ոլորտներում Արցախի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարների շուրջ: