|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մրցավար, շախմատի միջազգային գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանն ասել է, որ մրցաշարի 3 խաղափուլ անցկացվելու է Ստեփանակերտում, իսկ 6-ը՝ Երևանում:
Տարբեր երկրներց մասնակցում են մոտ 160 շախմատիստներ: Երեկոյան կժամանեն նաև Իրանի, Սիրիայի և Վրաստանի մարզիկները: Կարծում եմ՝ մրցաշարը վերածվելու է մեծ տոնի, որը հնարավորություն կտա Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հայությանը միմյանց հետ շփվելու, ամուր կապեր հաստատելու և նոր գաղափարներով կիսվելու: Ակնկալում ենք գեղեցիկ պայքար ու առողջ մրցակցություն»,-ասել է նա:
Ապարան համայնքի պատվիրակության անդամ Մարիամ Սարգսյանն էլ նշել է, որ իրենց թիմը շատ ուրախ է Արցախում լինելու և բարձր մակարդակով կազմակերպված առաջնությունների մասնակիցը դառնալու համար:
«Ապարանի պատվիրակության կազմում ընդգրկված է 10 անդամ և 21 մարզիկ: Ունենք փորձառու հեծանվորդներ, շախմատիստներ, ֆուտբոլիստներ, հրաձիգներ և վստահ ենք, որ նրանք կներկայանան պատշաճ մակարդակով: Հաջողություն եմ մաղթում բոլոր թիմերին: Մեծ հույսեր ունենք կապված մեր մարզիկների հետ, քանի որ նրանք ևս ոգևորված են և ունեն որոշակի ակնկալիքներ»,- ավելացրել է Մ. Սարգսյանը: