|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Առաջին տուրում Լիլիթ Գալոյան պարտվեց Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսեց միավորն ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մրցաշարը մեկնարկեց պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային: Միակ հաղթանակը տոնել է Մարիա Կուրսովան, ով սևերով գերազանցել է Անաստասիա Սազոնովային: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և ավարտվելու է հունիսի 8-ին: