|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2013 թվականի մայիսի 29-ից հունիսի 2-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստը, որին հրավիրված էր նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան:
Նիստում քննարկվել են կազմակերպական մի շարք խնդիրներ, մասնավորպես` 2014 թվականին Ռոտերդամում կազմակերպվող համաեվրոպական ուսանողական խաղերին Հայաստանի համալսարանական թիմերի մասնակցության ընդլայնման հարցը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկությամբ` որոշվել է նախագահության հաջորդ նիստը հոկտեմբերին անցկացնել Երևանում, ինչպես նաև 2015 թվականին Հայաստանում կազմակերպել Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը: