|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների արձանագրությունները« տեղեկացնում է РИА Новости-ն։
Արձանագրություններից մեկով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ երկրների ղեկավարները կամ կառավարությունների ղեկավարները, եթե, ըստ ներպետական օրենսդրության, իրավասություններ են տրված Խորհրդում ներառված հարցերի լուծման համար:
Նախատեսվում է նաև դիտորդի կարգավիճակ տրամադրել այն երկրներին, որոնք ՀԱՊԿ անդամ չեն, եւ միջազգային կազմակերպություններին, որոնք ցանկանում են գործակցել կառույցի հետ։
Նաև նախատեսվում է արտոնություններ տրամադրել ոչ միայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և նրա ընտանիքի անդամներին, այլ նաև նրա տեղակալներին և տեղակալների ընտանիքներին։