|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար:
Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարի ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ լիարժեք բանակցություններ սկսել: Համաձայնագրի իրականացումը պետք է նպաստի առեւտրի ծավալների աճին եւ մասնակիցների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը, դեպի Իրան ռուսաստանյան արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքների մատակարարման աճին: