|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ նկատմամբ՝ սառեցնելով նրա ակտիվները:Տեղեկացնում է Риа Новости-ն: «Հետևւյալ անձինք մտցվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների կառավարման (OFAC) հատուկ կարգի անձանց ցուցակի մեջ. Զարիֆ Մոհամմադ Ջավադ...»,- նշված նախարարության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Զարիֆն Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի օրակարգի իրականացնողն է և այդ ռեժիմի հիմնական խոսնակն ամբողջ աշխարհում: Զարիֆի ակտիվների սառեցման հետ մեկտեղ ԱՄՆ-ը նաև սահմանափակումներ է մտցրել նախարարի տեղաշարժման հետ կապված, սակայն վերջինս կկարողանա շարունակել այցելել ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակ: