|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան վատ լուր և սադրիչ գործողությունների շարունակություն է համարում ռուսական NEYMA նավթատար նավի ձերբակալությունը: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Դա շատ վատ լուր է: Ինչ-որ մեկը Կիևում ցանկանում է նոյեմբերի 25-ի սեփական սադրանքի շարունակությունը ( նկատի ունի Կերչի նեղուցում ՌԴ սահմանի խախտումը ուկրաինական նավերի կողմից – խմբ.): Մենք մանրամասն կպարզենք իրավիճակը»,-ասել է Կարասինը:
Ավելի վաղ հայտնել ենք Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Կերչի նեղուցում ձերբակալել է ռուսական նավթատար նավ` «ուկրաինական նավերն արգելափակելու համար»:
ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է կատարվածի հանգամանքները: