|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` ապրիլի 15-ին, ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ. հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի հեռանկարները և երեք երկրների ջանքերի համակարգումը կարգավորման գործում:
Հիշեցնենք, որ Մոսկվայում այս պահին շարունակվում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը: