|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ուկրաինայում կատարվող իրադարձությունները փոքր շանս են թողնում Մոսկվայի և Կիևի հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին Международная жизнь-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք իսկապես ցանկանում ենք, որ մեր ամենամոտ հարևանի` Ուկրաինայի (որի հետ մեզ կապում են պատմականորեն ձևավորված հոգևոր, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունները) հետ հարաբերությունները կարգավորվեն: Ցավոք, այն, ինչ այսօր այնտեղ կատարվում է, դրա համար փոքր շանսեր է թողնում: Կիևյան իշխանությունների շնորհիվ հակառուսական գործոնը գրեթե դարձել է կյանքի նորմ շատ քաղաքական գործիչների համար…»,- ասել է Կարասինը: