|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանական իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող ազատ արձակել բրիտանական Stena Impero նավթատար նավի անձնակազմի անդամ հանդիսացող ռուսաստանցիներին և մյուսներին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` ՌԴ դիվանագիտական առաքելությանը հղումով:
Նշվում է, որ Իրանի կառավարությունը հայտնել է Թեհրանում ՌԴ դեսպանությանը, որ ազատ չի արձակի ռուսաստանցիներին, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել:
Коммерсантъ-ը, դեսպանատան մամուլի խոսնակ Անդրեյ Գանենկոյին հղումով, գրում է, որ Թեհրանում ՌԴ դեսպանությունը շարունակում է աշխատել նավաստիների հետ կապ հաստատելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ բրիտանական նավը ձերբակալվել է հուլիսի 19-ի երեկոյան` այն բանից հետո, երբ բախվել է իրանական ձկնորսական նավի հետ: Ըստ իրանական կողմի` միջադեպը պետք է հետաքննվի, ինչից հետո միայն անձնակազմի անդամները ազատ կարձակվեն: Նրանց թվում է նաև 3 ռուսաստանցի: