|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հնչեցրած նկատառումներին:
«Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վենետիկի հանձնաժողովի նկատառումները՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց.
«Նախ` հարցին արդեն իսկ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշեմ նաև, որ հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ: Ինչպես հայտնի է՝ Վենետիկի հանձնաժողովը որևէ երկրի կամ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնում է հայտարարությունների և պաշտոնական նամակների կամ գրությունների միջոցով և դա արել էր մայիսի 22-ին՝ վարչապետին հղած նամակով: Ուզում եմ նաև ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական կապի և արդյունավետ համագործակցության մեջ է Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ և կարևորում է երկկողմ փոխգործակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում»: