|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունը էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, ի շնորհիվ ավտոնոմ էլեկտրոսնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթերն իրականացվել են ժամանակին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման դեպքերից»:
Հիշեցնենք, ավելի վաղ էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգում վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկն անջատված են, մետրոպոլիտենի աշխատանքը կասեցված է, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։