|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք:
ՀՀ քաղաքացի Կարեն Սիմոնյանը 2013 թվականի հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող ինտերնետ ակումբներից, Խուան Պաբլո Գեչիջյանին և նրա ընտանիքի անդամներին սպանության սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել, որոնցում հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումար. հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Փետրվարի 14-ին Կարեն Սիմոնյանը ձերբակալվել է: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: