|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Դեմ եմ «Զվարթնոց» օդանավակայանի` նախկինում շահագործվող շենքի որևէ քանդման աշխատանքներին» խորագրով ստորագրահավաք է սկսվել:
«Պահպանենք, պաշտպանենք հայերիս կողմից շատ սիրված, գեղեցիկ, բարձր մտքի, գիտելիքի, ճարտարապետության մասին պատմող, պատմություն դարձած հայ մարդու կողմից կառուցած շինությունները, համալիրները, կառույցները, շենքերը, մշակութային արժեքները տեղ գտած մեր սրտերում: Իրար հետ, միասնական, փրկենք կառույցները: Գնահատենք այն ինչ ունենք, քանզի այդ քանդելը բերեց այսօրվան: Ժամանակն է պահպանելու այն, ինչը ունենալը մեզ տվել է պարծենալու առիթներ, փրկենք կառույցները, որոնք ծառայել ու ծառայում են մեզ: Արտահայտենք մեր աջակցությունը, մեր ձայնը այս ստորագրահավաքի միջոցով նույնպես»,- ասվում է ստորագրահավաքի հայտարարության մեջ:
Ստորագրահավաքին մասնակցելու համար այցելեք այստեղ: