|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է ՌԴ իշխանություններին` կոչ անելով չարձագանքել վրաց քաղաքական գործիչների գործողություններին, որոնք, ինչպես ասում են ՌԴ-ում, իրենցից ծայրահեղական ուժ են ներկայացնում. հայտնում է Спутник-Грузия-ն:
«Կոչ եմ անում ՌԴ իշխանություններին` չտրվել էսկալացիայի: Պարադոքս կլինի, եթե հարևան երկիրը պատասխանի ծայրահեղական ուժի սադրանքին, որին հենց ինքն է բնութագրել այդպես, դրանով երկիրը նպաստի նրանց ապակառուցողական նպատակներին»,- ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորի հետ կապված սկանդալին հաջորդել է նորը. վրացի լրագրողն իր հեղինակային հաղորդման ժամանակ հայհոյել է Վլադիմիր Պուտինին: