|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկնել է, որ հրաժարվում է կիրառել իր լիազորությունները և ներում շնորհել երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին։
Միևնույն ժամանակ, ճեպազրույցում Զուրաբիշվիլին իշխանություններին խորհուրդ է տվել Սահակաշվիլիին ընկալել որպես «հատուկ բանտարկյալ» և միջոցներ ձեռնարկել, որպեսզի բանտում հացադուլի հայտարարած նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացումը չօգտագործվի «քաղաքական շահարկումների» համար:
«Քանի որ այս հարցը քննարկվում է, պետք է ասեմ, որ նախկին նախագահի ներման վերաբերյալ իմ դիրքորոշումը հաստատուն է և անփոփոխ. Ո՛չ և երբե՛ք։ Նախկին նախագահը չի համապատասխանում ո՛չ քաղբանտարկյալ, ո՛չ անարդարության զոհ լինելու չափանիշներից որևէ մեկին։ Նա ինքնակամ և անօրինական կերպով Վրաստան մուտք գործած դատապարտյալ է, որի ժամանումը ապակայունացման նպատակ էր հետապնդում։
Չնայած դրան, ելնելով հասարակական և քաղաքական բարձր հետաքրքրությունից, նա պետք է համարվի հատուկ բանտարկյալ, և դա պահանջում է ՔԿՀ-ի վարչակազմի և իշխանությունների կողմից հատուկ ուշադրություն և բոլոր միջոցների ձեռնարկումը, որպեսզի նրա առողջության վատթարացումը չօգտագործվի քաղաքական շահարկումների կամ ապակայունացման համար:
Սա պահանջում է առավելագույն թափանցիկություն և ժամանակին արձագանքել նրա վիճակի վատթարացման ցանկացած նշանի: Այսքանը, ես այլևս չեմ վերադառնա այս հարցին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։