|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը եւ Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին հայտնել է ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:
Նա տեղեկացրել է, որ դա կատարվել է կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, քանի որ նոր պաշտոններ են ստեղծվել:
Այժմ ԵՊՀ-ում կլինեն հումանիտար եւ հասարակագիտական, բնական եւ ճշգրիտ մասնագիտությունների, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների եւ հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ: