|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանյան ընկերությունների տնօրենների խորհուրդներում կառավարության ներկայացուցիչները փոխարինվելու են անկախ տնօրեններով. այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը:
Նրա խոսքերով` պետական մասնակցությամբ խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդների ղեկավարների լիազորություններից առաջին հերթին կազատվեն փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը, փոխվարչապետ Իգոր Սեչինը, առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը եւ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: