|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայում հուլիսի 10-ին տեղի կունենա ակցիա՝ ընդդեմ ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության: Այդ մասին տեղեկացնում է Nouvelles d’Arménie-ն: «Նախորդ ամիս մենք իմացանք, որ ֆրանսիական կառավարության աջակցությամբ ու ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ Ֆրանսիայի վարչական դատարանները չեղարկել են Ֆրանսիայի և Արցախի 5 քաղաքների բարեկամության խարտիաները: Դրանք չեղարկվել են տնտեսական ու քաղաքական պատճառներով՝ ադրբեջանական բռնապետության կամքին հետևելով: Որտե՞ղ է Ֆրանսիայի արդար դատարանը ու որտե՞ղ են մարդու իրավունքները: Ֆրանսիան զենք է արտադրում և մատակարարում ադրբեջանական բանակին, որն այն օգտագործում է Ֆրանսիայի ժողովրդի հայ եղբայրների ու քույրերի դեմ: Այս առիթով Ֆրանսիայում՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության շենքի մոտ կազմակերպված է բողոքի ակցիա, որի պահանջն է դադարեցնել ֆրանս-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցությունը: Հիշեցնենք ֆրանսիական կառավարությանն իր պարտականությունը: Հիշե´ք, որ մարդկային արժեքները փողից վեր են: Հիշե´ք, որ զենքը, որ վաճառում եք Ադրբեջանին, կիրառվում է մեր քույրերի ու եղբայրների դեմ, ովքեր հողն են պահում՝ կյանքի գնով: Բավական է խաղալ Արցախը պահող մեր եղբայրների ու քույրերի կյանքերի հետ»,- նշված է տարածված հայտարարության մեջ: