|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ֆրանսիայի ամենահայտնի թռչնին` Մորիս անունով աքլորին, ֆրանսիական դատարանը տուգանել է: Աքլորը մեղադրվում է չափազանց շատ աղմկոտ լինելու, այլ կերպ ասած` շրջակա միջավայրում սահմանված աղմուկի շեմն անցնելու մեջ:
Ռոշֆոր տարածաշրջանային դատարանում երեկ կայացել է «աղմոտ աքլորի» գործով առաջին դատական նիստը: Գործով վկաները պնդում են` Մորիսը չափազանց բարձր ձայն է արձակում ամեն առավոտ 6.30-ին` խաթարելով իրենց հանգիստը:
Այնուամենայնիվ, Ֆրանսիայի տարբեր հատվածներում մարդիկ «Ես Մորիսն եմ» գրությամբ շապիկներ ու ցուցանակներ են պատրաստել` նշելով, որ մեղադրանքն անհիմն է:
Անգամ տեղի` Շարանտ Մարիտիմ դեպարտամենտի խորհրդի նախագահ Դոմինիկ Բյուսերոն է անդրադարձել միջադեպին: Նա իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել. «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մորիս աքլորին, և ես չեմ կատակում»: