|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է, որ նախօրեին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի գլխավորությամբ, կայացել է «Արմավիա» ավիաընկերության հայցի քննության նախնական դատական նիստն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի:
Գործարար Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը «ՉԻ»-ից պահանջում է հերքել սեպտեմբերի 15-ի հրապարակված տեղեկությունները եւ 2 մլն դրամ փոխհատուցել ընկերության գործարար համբավի արատավորման դիմաց: Հայցվող կողմի ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանը կարճ պատասխանել է, որ օրաթերթն իր հրապարակումով արատավորել է «Արմավիա» ավիաընկերության գործարար համբավը:
Գործի վարույթը կասեցնելու` օրաթերթի ներկայացուցչի միջնորդությանը դատարանը չի ցանկացել անդրադառնալ` դատական նիստը նշանակելով նոյեմբերի 28-ին: «Հետքը» տեղեկացնում է, որ գործի վարույթը կասեցվել է` մինչեւ ՍԴ-ն կքննարկի զրպարտության եւ վիրավորանքի մասով հոդվածների հակասահմանադրականության հարցը: