|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 19-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսանդր Ցիբուլսկու համանախագահությամբ տեղի է ունեցել Հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի չորրորդ նիստը: Երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գործում է ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:
Նիստի ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարներներին ու ուղղություններին, իրավապայմանագրային բազայի զարգացմանն ու հումանիտար ոլորտում գործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրագործման հնարավորություններին վերաբերող հարցեր: Գործընկեր տարածաշրջանների պատվիրակները ներկայացրել են համագործակցության ընթացիկ վիճակը և գործակցության ընդլայնման հնարավորությունները:
Նիստի ավարտին Վաչե Տերտերյանն ու Ալեքսանդր Ցիբուլսկին ստորագրել են Միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի չորրորդ նիստի արձանագրությունը: