|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաեւ միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից:
Խնդրի մասին «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է՝ փաստելով, որ հարցը գնալով ձնագնդի էֆեկտ է ստանում: Թերթի տեղեկություններով, Ալավերդիում եւ հարակից գյուղերում Ալավերդու պղնձաձուլարանի եւ Թեղուտի փակման հետ կապված լուրջ բունտ է հասունանում, եւ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում:
Մասնավորաբար՝ թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ բնակիչներն առաջիկայում որոշել են բլոկադայի ենթարկել քաղաքի ընդհանուր լոգիստիկ համակարգը՝ մի քանի օրով փակելով մայրուղին եւ երկաթգիծը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում