|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, թերեւս փորձելով վերջնականապես փակել մարտին կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման շուրջ անհարկի ծավալված խոսակցությունները, կամա թե ակամա ջուր է լցնում այդ ջրաղացին: Նա հայտարարել է, թե հավաքականների հանդիպման հետ կապված որեւէ «քաղաքական գործարք» հնարավոր չէ, որովհետեւ անձամբ հանրապետության նախագահն է իրենից պահանջել` հաղթել Ռուսաստանի հավաքականին:
Փաստորեն, նախագահը հրահանգել է հաղթել: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ հրահանգ էր տվել նախագահը Հայաստան-Թուրքիա եւ Թուրքիա Հայաստան խաղերից առաջ: