|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն 6-րդ օրն է՝ չեն գործում Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները: Պատճառն այն է, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց դադարեցնել երթուղուն զուգահեռ անօրինական գործող միկրոավտոբուսների շահագործումը:
Չի բացառվում, որ իշխանությունների, այսպես կոչված, անճարակությունը ունի իր տրամաբանական բացատրությունը, եւ երթուղին շուտով բաժին կհասնի այլ սեփականատիրոջ:
Սեփականության վերաբաշխման գործընթացը ամբողջ թափով շարունակվում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: