|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չնայած Վաշինգտոնի ջանքերին` Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները լարված են: Կողմերը համաձայնության չեն գալիս այն փոխհատուցման հարցում, որը Իսրայելը պետք է վճարի «Մավի Մարմարա» նավի գրոհի ժամանակ զոհված թուրք քաղաքացիների ընտանիքներին. տեղեկացնում է Russia Today-ը:
Վեճի առարկան գումարի չափն է. Թուրքիան յուրաքանչյուր զոհվածի համար պահանջում է 1 մլն դոլար, այսինքն` ընդհանուրը` 9 մլն դոլար, Իսրայելը համաձայն չէ նման թվերի հետ, գին է գցում` 100 հազարից դոլարից ոչ ավելի:
Բանակցություններն իսրայելական կողմից վարում է ներքին գործերի նախարար Ցիպի Լիվնին, թուրքական կողմից ` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Խորհրդակցությունները շարունակվելու են հատուկ ստեղծված երկկողմ հանձնաժողովում, որն աշխատանքը կսկաի արդեն այս շաբաթ: