|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը շարունակելու է անցյալ տարեվերջին սկսած կադրային փոփոխությունները: Համենայնդեպս, իշխանական վերնախավում սպասում են կադրային նոր փոխատեղումների:
Ըստ մեր տեղեկությունների, Ս. Սարգսյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի պաշտոնանկությունը, որի փոխարեն մարզպետ է նշանակվելու փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Համառ լուրերը, որ գործող ոստիկանապետ Ա. Սարգսյանը նշանակվելու է ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանի փոխարեն, շարունակվում են շրջանառվել: Իսկ ոստիկանապետի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ, հիմնականում` ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ն. Նազարյանի անունը: Խոսվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին: Նրա փոխարեն, ըստ նույն աղբյուրների, նշանակվելու է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, վերջինիս փոխարեն` Պնախարար Սեյրան Օհանյանը, Օհանյանի փոխարեն էլ` նրա տեղակալ Դավիթ Տոնոյանը: