|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վենեսուելայում գտնվող ռուս ռազմական տեխնիկները լքել են Կարակասը և ինքնաթիռով Մոսկվա վերադարձել: Այդ մասին հայտնում է Корреспондент-ը`Deutsche Welle պարբերականին հղումով:
ՌԴ դեսպանատան համաձայն` նրանք վերջին 3 ամիսներին Վենեսուելայում տեխնիկական աջակցություն են ցուցաբերել, դա նախատեսված է եղել այդ երկրի հետ ռազմատեխնիկական ոլորտում կնքված պայմանագրերով: Նշվում է, որ խոսքն աշխատանքային պայմանագրի կատարման մասին է եղել, այլ ոչ թե լատինաամերիկյան երկրում ռուսական ռազմական ներկայության: