|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը՝ Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով։
Դատավորի հարցին՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանը ի վիճակի է մասնակցել նիստին, Գրիգորյանը բացասական պատասխան է տվել՝ ասելով. «Ոտքերս էլ են արդեն ուռել»։ Նիստի ընթացքում նրան արհեստական շնչառության սարք է միացված եղել:
Հավելենք, որ դատարանն այսօր բավարարել է Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանելու մասին միջնորդությունը: