|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան և ֆեյսբուքյան էջերում անդրադարձել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա` բացասական արձագանք գտած հայտարարությանը: «Նույնիսկ եթե քուրդ է, իմ եղբայրն է, նա էլ է մարդ»,- ասել էր Էրդողանը:
Փայլանն էլ, ի պատասխան այս արտահայտությանը, նշել է. «Նույնիսկ եթե թուրք ես, ռասիստ ես»:
Ի դեպ, Թուրքիայում հազարավոր մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվել նախագահի անձին վիրավորանք հասցնելու համար, և դա նախատեսված է թուրքական օրենսդրությամբ: