|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական և մերժողական հայտարարություններին, որոնցում կոչ էր անում Հայաստանին և ցեղասպանությունը ճանաչող երկրներին` բացել արխիվները:
«Էրդողանն ասաց. «Իրականությունը փնտրելու վայրը արխիվներն են»: Անատոլիայի ցանկացած հայ է արխիվ, մի փաստաթուղթ: Իմ փաստաթուղթն էլ, արխիվն էլ տատս էր` Սիրանույշը: Ամեն տան մեջ Սիրանույշները թոռներին պատմել են մեծ աղետի ժամանակ վերապրածի մասին: Եթե պատրաստ եք լսել, եկեք պատմենք: Մեր փաստաթղթերով: Թուրքերեն»,- գրել է Փայլանն իր թվիթերյան էջում: