|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեսականորեն ՍԴ բոլոր դատավորները կարող են դառնալ ՍԴ նախագահ. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների ու պարտականությունների կատարումը:
«Պարոն Գրիգորյանն ասաց, որ նախատեսում է կառուցողական երկխոսություն սկսել ՍԴ-ում ներգրավված բոլոր անձանց հետ: Քանի դեռ այդ քննարկումները շարունակվում են, ԱԺ-ն չի կարող իր վրա վերցնել այս կամ այն պարտականությունը, որ այլ մարմնի է վերապահված: Շատ սխալ կլինի, եթե ես փորձեմ տալ դատական իշխանության հետ կապված որևէ մեկնաբանություն»,- ասաց նա՝ հորդորելով հարցերն ուղղել Վահե Գրիգորյանին:
Վարդանյանը շեշտեց՝ անցումային փուլ է, և դա պայմանավորված է ոչ այնքան «թավշյա հեղափոխությամբ», որքան, ըստ նրա՝ 2015-ին ուժի մեջ մտած սահմանադրական կանոնակարգումները դեռ ամբողջապես իրացված չլինելով: