|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր վերընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 91 անդամից, ովքեր ներկայացնում են ԵԽ 47 անդամ պետությունների ազգային խորհրդարանները: Հանձնաժողովն ունի 3 ենթահանձնաժողովներ»,– գրել է պատգամավորը։